
Բելառուսական Գոմելում մեկնարկեցին ռուս-ուկրաինական բանակցությունները
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն, ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:
Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանից ոչ հեռու ՝ Պրիպյատ գետի ափին: Անվտանգության նկատառումներից ելնելով` հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում: