ՆԱՏՕ-ն ավելացնում է Ուկրաինային օգնության ծավալները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Twitter-յան իր էջում գրել է, որ ՆԱՏՕ–ն ավելացնում է Ուկրաինային աջակցությունը։ Խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների, հակատանկային զինատեսակների, ինչպես նաև մարդասիրական ու ֆինանսական օգնության մասին է։

Նա տեղեկացրել է, որ «հենց նոր» զրույց է ունեցել Զելենսկու հետ։

Քիչ անց կատարած մեկ այլ գրառման մեջ էլ նա Ստոլտենբերգը նշել է, որ խոսել է Լիտվայի նախագահի հետ՝ քննարկելով «Ռուսաստանի անխոհեմ ներխուժման հետևանքները»:

«ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է մեր պաշտպանական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում և պատրաստ է անել ավելին։ Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր դաշնակցի և դաշնակցային տարածքի յուրաքանչյուր թիզը»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս