Պուտինն անտարբեր է իր դեմ պատժամիջոցների նկատմամբ. Պեսկով

Վլադիմիր Պուտինն անտարբեր է Արևմուտքի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցներին, դրանք բավականին անհեթեթ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rbc.ru-ն։

«Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում ակտիվների և այլնի վերաբերյալ։ Բոլորը գիտեն, որ նախագահն այլ ակտիվներ չունի, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցասայլի, բնակարանի և բանկային այլ ավանդների չափով։ Ուստի նա բավականին անտարբեր է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ նա նշել է, որ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը անհեթեթ է և չի կարող հանգեցնել խնդիրների լուծմանը։

«Եթե դուք դա դիտարկում եք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ միայն անհեթեթ է, այլև շատ անհեռատես», – հավելել է Պեսկովը։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայում, որի պատճառը Պուտինը նշել է Դոնբասի բնակիչներին «ցեղասպանությունից» պաշտպանելը։ Դրանից հետո արևմտյան երկրները խիստ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցները սահմանվել են ռուսական բանկերի, այդ թվում՝ «Սբերբանկ»-ի և ՎՏԲ-ի, խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Աերոֆլոտ»-ի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս