Բաժիններ՝

Սահակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա

Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար:

Այդ մասին հաղորդում է «Մտավարի արխի» հեռուստաալիքը: Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սահակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան էին սպասում նրա տեղափոխմանը, բայց, ինչպես պարզվեց, նրանք զուր են երկար ժամեր անցկացրել կլինիկայի մոտ՝ սպասելով նախկին նախագահին:

Երեկվանից բուժկենտրոնում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: Սահակաշվիլին համաձայնել է, բայց ընտանիքի անդամների, «Էմպատիա» կենտրոնից բժիշկների, պատգամավորների եւ փաստաբանների այցերն ապահովելու, ինչպես նաեւ իր հետ մոր մշտապես գտնվելու պայմանով: Նախքան տեղափոխելը նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ կապվել է «Վիվամեդի»-ի ղեկավարությունը եւ հանդիպում նշանակել: Ժամանելով վայր՝ Ալասանիան ոչ մեծ մեկնաբանություններ է արել ԶԼՄ-ների համար:

Նրա խոսքով՝ կլինիկան լավն է, բայց օրակարգում, այնուամենայնիվ, ծառացած է Սահակաշվիլիին արտասահմանում բուժվելու հնարավորության  հարցը: Փաստաբանները, ընտանիքի անդամները եւ Սահակաշվիլին ինքը միաձայն հայտարարել են, որ իրեն հարկ եղած ձեւով չեն բուժում պատժիչ հաստատությունում, եւ որ նա գտնվում է կյանքի ու մահվան շեմին, ուստի անհրաժեշտ է, որպեսզի նախկին նախագահը բուժումն ստանա արտասահմանում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս