Անկարայի ԶԼՄ-ները ծանուցել են Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին
Թուրքիայի TRT Haber պետական հռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել է մոտ օրերս Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, որը տեղի է ունենալու հումանիտար հարցերով շփման խմբի շրջանակներում։
«Դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ կարող է հումանիտար հարցերով շփման խմբի շրջանակներում հանդիպում անցկացվել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ: Նշելով, որ ՄԱԿ-ն առաջարկություն ունի հումանիտար շփման խմբի ստեղծման մասին, աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ բանակցությունները կարող են այս համատեքստում շարունակվել առաջիկա օրերին: Կողմերի միջեւ կարող են անցկացվել տեխնիկական հանդիպումներ»,-հաղորդել է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրները նաեւ ուշադրություն են դարձրել հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակներում անվտանգության երաշխիքներին: «Հայտարարվել է, որ «հնգյակի» եւ մի շարք երկրների հետ բանակցությունները շարունակվում են: Հաստատվում է, որ այս երկրները դեռ առաջարկություններ չեն ներկայացրել կողմերին»,-ճշտել է հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: