Բաժիններ՝

Տուրօպերատորները հայտնել են, թե որքան է թանկացել հանգստանալը Թուրքիայի հյուրանոցներում

Անթալիայի հյուրանոցների տերերը 2022 թվականի ամառային առողջարանային սեզոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար գները բարձրացրել են առավելագույնը 10 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով տուրիստական ճյուղի ներկայացուցիչներին:

Դրա հետ մեկտեղ տարեկան գնաճը երկրում հասել է 70 տոկոսի ցուցանիշի, հաշվել են Վիճակագրության ինստիտուտի վերլուծաբանները: Ցուցանիշը ռեկորդային է դարձել 20 տարվա ընթացքում: Ասոցիացիայում պարզաբանել են, որ հանգստանալու գների հարցը հանգուցային է տրանսպորտային ճգնաժամի ֆոնին: «Խնդիրը հատկապես սուր է Անթալիայի առողջարանների համար, որտեղ ռուսաստանցիները 2021 թվականին կազմել են հանգստացողների գրեթե 40 տոկոսը»,-նշել են փորձագետները:

Այժմ ՌԴ-ից ճանապարհորդների մեծամասնությունը Թուրքիա է մեկնում Turkish Airlines-ի չվերթներով, որոնց համար տուրօպերատորները բլոկներով տեղեր են վերցնում: Նման փոխադրումներն ավելի թանկ են նստում, քան չարտերները: «Turkish Airlines-ով մեկնելու եւ սպասարկման պայմաններն ավելի բարձր մակարդակով են, իսկ երթուղին այժմ երկարացվել է. շրջաթիռիչքն իրականացվում է Եվրոպայի երկրներով: Թուրքիայի հյուրանոցատերերը զսպում են կեցության տարիֆների աճը, որպեսզի տուրփաթեթի արժեքը ռուսաստանցիների համար ընդունելի լինի»,-պարզաբանել են ՌՏՕԱ-ի փորձագետները:

Այնուամենայնիվ, փորձագետներն սպասում են անցյալ տարվա համեմատությամբ զբոսաշրջիկների հոսքի 16 տոկոսով կրճատում: Նրանք հույս ունեն, որ այս սեզոնին ռուսաստանցիների բաժինը հյուրանոցներում կլինի 25 կամ 30 տոկոսի մակարդակի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս