Գուտերիշը կարծում է, որ Ուկրաինայում զինադադարն առայժմ հնարավոր չէ
Ուկրաինայում հաշտության կամ համընդհանուր զինադադարի կնքման համար հնարավորություն այս պահին չկա: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Այս պահին Ուկրաինայում հաշտության կամ համընդհանուր զինադադարի կնքման համար հնարավորություն չկա»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Այն հարցին, թե իրեն հաջողվելէ արդյոք հասկանալ Ռուսաստանի նպատակներն ապրիլի 26-ին Մոսկվայում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքներով, Գուտերիշը պատասխանել է. «Ես բյուրեղապակե գունդ չունեմ, որպեսզի ասեմ, թե դրանք ինչ նպատակներ են»: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինայում մարդասիրական օգնությության, մարտական գործողությունների գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման վրա:
Գուտերիշը նաեւ արծարծել է պարենային անվտանգության թեման: «Ռուսաստանի եւ Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքը պետք է վերադառնա աշխարհի շուկաներ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: