Ֆրանսիան չեղարկում է հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը
Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 16-ից չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:
«Երկրում էպիդեմիոլոգիական վիճակը բարելավվում է: Թեպետ համավարակը դեռ չի ավարտվել, նոր վարակումների թիվը նվազում է, այդ պատճառով մենք կարծում ենք, որ հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջի պահպանումն արդեն նպատակահարմար չէ»,- հայտարարել է:
Մայիսի 10-ին Ֆրանսիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 56 հազար դեպք՝ այն դեպքում, երբ դեռ մարտի վերջին օրական վարակումների թիվը հասնում էր մինչև 146 հազարի: Երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 144 հազար մարդ:
67 մլն բնակչություն ունեցող Ֆրանսիայում բուստերային պատվաստում է ստացել մոտ 40 մլն մարդ: