Բաժիններ՝

Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի բոլոր ակտիվները կանցնեն պետության սեփականությանը

Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, Telegram-ում հաղորդել է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր բոլոր գործընկերների հետ մենք նաեւ խոսում ենք Ուկրաինայի վերականգնման մեծ պլանի մասին: Արդեն աշխատանքն սկսել են Վերականգնման ազգային խորհուրդը եւ նրա աշխատանքային խմբերը: Մենք կարծում ենք, որ հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվները եւ դրամական միջոցները»,-հայտնել է նա:

Նրա խոսքով՝ բոլոր ռուսաստանյան ակտիվները կանցնեն «Ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Մենք կվերցնենք այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի մեր երկրում, եւ այդ միջոցները կուղղենք մեր բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը եւ մեր երկրի վերականգնմանը»,-հայտարարել է վարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս