COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 521 միլիոն 476 հազար 353: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 263 հազար 967 մարդու:
Ռումինիան լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանմանը եւ հույս ունի Հունգարիային համոզել՝ աջակցելու այդ նախաձեռնությանը:
Ավելի քան 1,3 միլիոն մարդ էժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից, ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։
Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման: Այդ մասին հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:
«Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ: Իսկ թե ինչով կարող է լրացվել Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորված վակուումը, կռահում ենք բոլորս»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը ցավակցություններ է հայտնում Բուֆալոյում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին եւ խստիվ դատապարտում է ռասիզմի եւ խտրականության բոլոր ձյեւերը: Համապատասխան հայտարարությունը մայիսի 15-ին տարածել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Սեյսմոլոգները մայիսի 16-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության սախալինյան մասնաճյուղում:
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ մասնավորապես Կրեմլում, նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հանդիպումը նվիրված է լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող վերացնել Ռուսաստանի նկատմամբ նավթային բռնագրելքի արգելափակման հարցը լուրջ տարաձայնությունների պատճառով:
ՌԴ-ի Տու-142 հականավային ինքնաթիռները թռիչքներ են կատարել Օխոտի ծովի օդային տարածությունում: Այդ մասին մայիսի 16-ին հաղորդել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները եւ Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների, ներառյալ անձնական տեղեկատվության, փոխանակման կոլեկտիվ համակարգ՝ այն փակելով Չինաստանի եւ Ռուսաստանի համար:
Մյասնիկյան փողոցի երևեկությունը կաթվածահար է. Ոստիկանությունը հորդորում է արհեստական խցանում չստեղծել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով մոլորակի վրա կարող է համաշխարհային սով սկսվել:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 14-ին բացվել է վրանային քաղաք՝ նախատեսված Ուկրաինայից փախստականների համար, որոնց թիվը երկրում գնալով աճում է:
Ամերիկացի ձեռնարկատեր , SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Starship տիեզերանավը կարող է անօդաչու թռիչք կատարել դեպի Մարս հինգ տարվա ընթացքում։
Եվրահանձնաժողովը նոր ուղեցույց է մշակել ռուսական գազի ներկրման համար՝ առանց Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Գեներալ-մայորը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան ջախջախել է Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացվածության 32 տարածք։
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը նախազգուշացրել է, որ Թուրքիային կարող է մեկուսացում սպասել ՆԱՏՕ – ում այն դեպքում, եթե այն արգելափակի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին: Այդ մասին նա մայիսի 15-ին հայտարարել Է Funke մեդիախմբին։
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է արտահայտվում ահաբեկիչներին աջակցող երկրներին։
Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում հիշատակվելու է նաև Չինաստանը և նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, կքննարկվի «պարտադրանքի և ագրեսիայի առջև խոցելի հարևան երկրներին»” ավելի արդյունավետ աջակցությունը:
Նա մատնանշել է նաեւ Բաքվում վերջերս կայացած համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը՝ այն առանցքային իրադարձություն անվանելով երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման գործում:
«Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին զարմացրել է նաեւ Թուրքիան՝ հայտարարելով, որ չի աջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը դաշինքին:
Ընտրությունները, որոնք առաջինն են 2018 թվականից ի վեր, դիտվում են որպես փորձություն այն բանի, թե արդյո՞ք խիստ զինված, Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահը և նրա դաշնակիցները կարող են պահպանել իրենց խորհրդարանական մեծամասնությունը՝ աճող աղքատության և իշխանության կուսակցությունների նկատմամբ զայրույթի պայմաններում:
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ, մայիսի 13֊ին, Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերջապես հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ 6 կետից բաղկացած դիրքորոշումները, եւ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանն այսօր ունի դիվանագիտությունից որեւէ բան չհասկացող, բառիս բուն իմաստով՝ անմեղսունակ իշխանություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 15-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու կյանքից հեռացած ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Մեծ Բրիտանիայում բնակչության շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է երեքի:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը վարակվել է կորոնավիրուսով:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի շուրթերով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից բացահայտվեցին Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի ներկայացրած, այսպես կոչված, վեց առաջարկները: Կոչել դրանք առաջարկներ այնքան էլ լուրջ չէ, քանի որ դրանցից առնվազն 3 ը պարզապես փաստի արձանագրում է և ոչ երբեք՝ առաջարկ:
Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը պետության ղեկավար Խալիֆա բեն Զեյդ ալ Նահայյանի մահից հետո կկատարի երկրի նախագահի պարտականությունները մինչեւ նոր նախագահի ընտրությունը: