
Հարավային Կորեան պատրաստ է մարդասիրական օգնություն ցույց տալու ԿԺԴՀ-ին COVID-19-ի պատճառով

Կորեայի Հանրապետության նոր նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմը քննարկում է ԿԺԴՀ-ին մարդասիրական օգնություն մատակարարելու հնարավորությունն այնտեղ կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքի հայտնաբերման կապակցությամբ: Մայիսի 12-ին այդ մասին հայտնել է Newsis գործակալությունը։
«Ես գիտեմ, որ մտադրություն կա մարդասիրական օգնություն ցույց տալու Հյուսիսայն Կորեային»,- ասել է նախագահի դիվանատան ներկայացուցիչը՝ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքի հայտնաբերման առանչությամբ: Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել է, որ Ժողովրդական Հանապետության տարածքում «լրջագույն արտակարգ պատահար» է արձանագրվել. հայտնաբերվել է «օմիկրոն»շտամի BA.2 ենթատիպը, որը նաեւ հայտնի է որպես «սթելս-օմիկրոն»:
Այդ առանչությամբ հրավիրվել է Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա է եղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Ժողովրդական Հանարապետության ղեկավարը ցուցում է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում են գավառներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: