«Թալիբան» շարժման մարտիկները հոկտեմբերի 8-ին Աֆղանստանի միանգամից մի քանի նահանգներում ռազմական գործողություն են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ
«Պատերազմով վերադարձանք 1989-1991թթ. իրավիճակին, հակամարտությունը լուծված չէ»,- այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող միջազգային քաղաքագիտական գիտաժողովի շրջանակում տեսակապի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին կամ արդյունքներին ադրբեջանական կողմի համար:
Հոկտեմբերի 8-ին շուրջ 100 մարդ է զոհվել, տասնայկները վիրավորվել Աֆղանստանի հյուսիսի Քունդուզի նահանգւմ շիաների Սեիդ Աբադ մզկիթում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի՝ հոկտեմբերի 8-ին բացված նստաշրջանում իր ծրագրային ճառի ընթացքում վերստին հաստատել է, որ միտված է աշխատանք տանելու Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման եւ հաշտության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
44-օրյա պատերազմի արդյունքները չեն ընդունել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ֆրանսիան մտադիր չէ Եվրամիությանը զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ իր կարգավիճակը: Այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետական քարտուղար Կլեման Բոնը:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքը էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը ցամաքով միացնելու տենչ։
Ի տարբերություն ՀՀ-ի՝ Վրաստանը զարգանում է առանց աբխազական գործոնը հաշվի առնելու. վրացի փորձագետ:
Ի՞նչ առանցք կարող է լինել Երևանի և Թեհրանի միջև. Մարկեդոնով:
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև արդեն առկա 80 ամերիկյան կործանիչների արդիականացման հարցով:
Ճապոնիայի մայրաքաղաքային տարածաշրջանում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած 5,9 մագնիտուդով եկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 52-ի:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սպառնալիք չի ներկայացնում Աֆղանստանի համար:
Այդ հետազոտության ընթացքում նաեւ պարզվել է, որ հանրապետականների եւ նրանց համակրող ընտրողների 67 տոկոսը կցանկանար, որ Թրամը «դեռ երկար տարիների ընթացքում մնար խոշոր քաղաքական գործիչ։
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մնչեւ ամենացածր մակարդակ այդ պաշտոնում նրա գտնվելու ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում հոկտեմբերի 6-ին հրապարակված այն հարցման տվյալները, որը կատարել է ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանը:
Մերձավոր Արեւելքի անօրինական միգրանտները, որոնք փորձում էին Բելառուսից Եվրամիություն հայտնվել Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի տարածքով, այժմ դրա համար օգտագործում են Էստոնիայով եւ Ֆինլանդիայով ճանապարհները: Այդ մասին գրում է Ilta-Sanomat-ը:
«Շատ պայթյունավտանգ է, կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում, բայց Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան հենց դրա համար է, փորձում են դիվանագիտական ձևով Ռուսաստանի միջնորդությունով լարվածությունը թուլացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի պատճառով 14 մանկապարտեզ է փակվել: Այդ մասին հաղորդել է մայրաքաղաքի Մանկապարտեզների վարչության գործակալությունը: Մանկապարտեզներն անցել են 12-օրյա կարանտինային ռեժիմի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է:
Բրիտանական «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը։ Ըստ այդմ՝ ցանկի առաջին հորիզոնականում տեղ են գտել Ճապոնիան և Սինգապուրը։ Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 192 երկիր։
Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ:
Այնուհետև վերջինս անդրադարձել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղի ունեցած բանակցություններին՝ նշելով, որ «օտար ուժերի և օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության արմատական պատճառն է»:
Իրանի Իսլամական Հանրապետության հարավկովկասյան «արշավի» կարևոր հանգրվաններից մեկն ԻԻՀ նորանշանակ ԱԳ նախարար, իրանցի փորձառու դիվանագետ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի առաջին այցն էր Ռուսաստանի Դաշնություն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները հոկտեմբերի 6-ին համաձայնվել են ընդունելու հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելի առաջարկությունն ԱՄՆ-ի պետական պարտքի բարձրակետի հարցի լուծման ժամանակավոր փոխզիջումային տարբերակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Hill թերթը։
«Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի հետ սահմանին տիրող լարվածության պատճառով»,- ասել է Ալաշը:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել ուղևորաչվերթներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնի էր դարձել «Ադրբեջանական ավիաուղիների» տարածած հաղորդագրությունից:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի պաշտպանական դաշնագիրը (AUKUS) ուղղված չէ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների դեմ եւ չպետք է պառակտում մտցնի դաշինքի շարքերում:
Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի «Ֆերֆորդ» ռազմակայան է տեղափոխել երկու զույգ B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչ:
Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում՝ Սիյազան սեյսմիկ կայանից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Էներգետիկական ճգնաժամի լուծումը, որն ընդգրկել է Եվրոպան, անցումն է կանաչ էներգետիկային: Հոկտեմբերի 7-ին այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Եվոպայի կայուն ներդրումներին նվիրված համաժողովում։