
15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով

Առնվազն 15 մարդ է զոհվել միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով առափնյա պահպանության ծառայությանը:
Նշվում է, որ նավի վրա գտնվում էին աֆրիկյան ծագում ունեցող շուրջ 40 մարդ: Բացի 15 զոհվածներից, եւս մի քանի մարդ համարվում է անհետ կորած: Նավը ջրասույզ է եղել ուժեղ քամու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: