Ռազմական գործողությունների պատճառով միջուկային անվտանգությունը չի կարող վտանգվել. ՄԱԳԱՏԷ
«ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր քարտուղար Գրոսսին Երևանում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ռազմական գործողությունների պատճառով միջուկային անվտանգությունը չի կարող վտանգվել:
«Եվ «ՄԱԳԱՏԷ»-ն, և ես անձամբ շատ հետևողականորեն ենք լինելու, որ միջուկային անվտանգությունը ռազմական բախումների պատճառով չվտանգվի: Ես ամենայն հստակությամբ հայտարարել եմ, որ դա անընդունելի է», – ասել է Ռաֆայել Գրոսսին:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրենին ընդունել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հանդիպամ ընթացքում Խաչատուրյանն ասել է, որ Մեծամորի ատոմակայանի վերագործակումը ԽՍՀՄ փլուզումից հետո չէր իրականանա, եթե չլիներ գործակալության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և «ՄԱԳԱՏԷ»-ի կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը:
Գրոսսին նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում:
Հիշեցնենք, որ 2020-ին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը սպառնացել էր Մեծամորի ատոմակայանի դեմ հրթիռային հարձակումով։