
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 488-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 435 նոր դեպք, 90 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 550 հազար 21 դեպքից 7 մլն 326 հազար 508-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 144 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 89 հազար 434 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 490 հազար 632 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 236 հազար 201-ի: