Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:
Աֆրիկյան այն երկրները, որոնք գտնվում են Սահարայից հարավ, Ռուսաստանի հետ պարտավորագրեր են ստորագրել 1,7 մլրդ դոլարի զենք եւ տեխնիկա գնելու համար:
Եվրամիությունը կկարողանա իր կողմից օգտագործվող պատվաստանյութերն ադապտացնել կորոնավիրուսի նոր շտամների առաջացման դեպքում:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել է անցկացնել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստ: Այդ մասին նա հայտնել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որից հունիսի 7-ին մեջբերումներ է անում DPA գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին օրենքը։
Շորթիչ- վիրուսների կիրառմամբ կիբեռգրոհները դեռ երկար ժամանակ խնդիր կլինեն ամերիկյան ընկերությունների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի:
Հունիսի լույս 7-ի գիշերը նոր պայթյուն է որոտացել «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում՝ Սերբիայի Չաչակ քաղաքում, որտեղ հունիսի 4-ին հրդեհ էր տեղի ունեցել:
Ղրղզստանի սահմանապահները ղրղզա-տաջիկական իրադրության սրվելուց հետո անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին:
C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
«Ժողովրդական ուժ» աջ կուսակցության նախագահ Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրություններում։
Ճապոնիայի Օլիմպական կոմիտեի հաշվապահական բաժնի հիսունեկուամյա ղեկավարը հունիսի 7-ին ինքնասպանություկն է գործել:
Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով:
ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը:
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հունիսի 3-ին Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել։ Հանրության են ներկայացվել Զաքարյանի լուսանկարներն ու իրերը:
«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:
Թուրքական «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություններ է անցկացրել հասարակության շրջանում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն նախորդ ընտրություններին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքի և ընդդիմադիր «Միլլեթ» (Ազգ) դաշինքի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ընդիմադիր «Միլլեթ» դաշինքի վարկանիշը աճ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի […]
Անցած տարի մարտի վերջից երկրի տնտեսությունը հայտնվեց լոքդաունի վիճակում: Բոլոր քաղաքներում նույնիսկ ներքաղաքային տրանսպորտը չէր աշխատում: Երկրում աշխատում էին միայն հացի գործարաններն ու արտադրամասերը: Նույնիսկ մթերային խանութներն աշխատանքի հատուկ ռեժիմ ունեին՝ հաճախորդներին բաժանել էին տարիքային խմբերի ու սպասարկման հատուկ ժամեր մտցրել: Նույնիսկ բաց շինարարական աշխատանքներն էին արգելվել:
Ղրղզստանը և Տաջիկստանը զորքերը դուրս են բերել երկու երկրների սահմանագծից, հունիսի 6-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:
Վեշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ԱՄՆ-ի Կապիտոլիումին վնաս է հասցվել առնվազն 1,5 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին դատախազ Մոնա Սեդքին հայտարարել է դատաքննության ժամանակ:
Կիրակի գիշերը Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգի Օթման քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է զինյալների կողմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ օրը սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունիսի 6-ի գիշերը Սիրիայի հյուսիսում գտնվող, Թուրքիային սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում 4 մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Al Mayadeen հեռուստաալիքին:
Կիրակի Իրանի հարավ-արևմտյան Իլամ նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Tasnim news-ը:
Չինաստանը հաստատել է COVID-19-ի դեմ SinoVac Biotech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվությունը՝ 3-17 տարեկան անձանց շրջանում:
Թուրքիայում առաջին անգամ «Կատուների թանգարան» կբացվի: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Էսքիշեհիրի (Թուրքիայի հյուսիս-արևմուտք) քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը:
Եվրամիության խորհուրդը վերափոխել է այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ միության պետությունները կարող են բացել արտաքին սահմանները COVID-19-ի տարածման հետ կապված իրադրության բարելավման առնչությամբ. դրա մեջ մտցրել են Ճապոնիան:
Աշխարհում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը մնում է աղետալի, երկրներն առայժմ չպետք է թուլացնեն զգոնությունը եւ պետք է պահպանեն անվտանգւթյան միջոցները:
Ամերիկյան NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներա մոլորակի հետազոտման հետագա ծրագրերը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից իր էջն առնվազն մինչև 2023 թվականն արգելափակելու որոշումը վիրավորանք է ավելի քան 75 մլն ամերիկացիների համար, ովքեր նախորդ տարի նախագահական ընտրություններին քվեարկել էին իր օգտին: