Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային եւ Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող Էին ավելին անել» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման առումով:

Ռասմուսենը Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ, լինելով եվրոպացի, «շփոթության մեջ Է այն առումով, ինչը կհամարեր շատ համեստ եվրոպական ներդրում»: «Թեեւ ես պետք Է խոստովանեմ, որ այն (ներդումը) վերջին ամիսներին ավելացել Է, գերմանացիները կարող Էին ավելին անել: Նրանք պետք Է (Ուկրաինային) մատակարարեն Leopard տանկեր, իսկ Ֆրանսիան՝ ավելի շատ Caesar (ինքնագնաց հաուբիցներ)… Ես հուսով եմ, որ երկու երկրները կակտիվացնեն իրենց ջանքերը»,-հայտարարել Է Ռասմուսենը:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս