Բաժիններ՝

Դրեզդենում 3300 մարդու տարհանում է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով

Հոկտեմբերի 6-ին պլանային տարհանում է սկսվել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում (Սաքսոնիայի երկրամաս), որտեղ նախօրյակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են գտել: Ինչպես հաղորդել է քաղաքի ոստիկանությունը, տարհանումը վերաբերում է շուրջ 3,3 հազար մարդու։

Ամերիկյան ծագում ունեցող 250 կիլոգրամ կշռող ռումբը հայտնաբերվել է Ֆրիդրիխսշտադտի շրջանում, տուրիստական կենտրոնից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ: Սակրավորները պլանավորում են օրվա ընթացքում վնասազերծել արկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ կեսին հիտլերյան Գերմանիայի վրա նետվել է տարբեր տրամաչափերի ավելի քան 2 միլիոն ռումբ: Մոտավոր տվյալներով՝ դրանց 20 տոկոսը չի պայթել: Կանոնավոր կերպով արկերը հայտնաբերում են բանվորները ճանապարհներ անցկացնելու կամ նոր շենքերի հիմքերը գցելու ժամանակ:

Որպես կանոն, դրանք մարդկանց կյանքի համար ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում. սակրավորներն արկերը վնասազերծում են մի քանի ժամվա ընթացքում:

Մինչեւ այժմ ԳԴՀ-ում ամենամասսայականը եղել է Մայնի Ֆրանկֆուրտի տարհանումը 2017 թվականի աշնանը: Այն ժամանակ վնասազերծման գործողության պատճառով իրենց տները ժամանակավորապես ստիպված է եղել լքել 60.000 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս