
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը Վրաստանում է

ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Վրաստանում է։ Նա մասնակցում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիաների կոնֆերանսին: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Համաժողովի հիմնական թեմաներից են կորոնավիրուսի ստեղծած մարտահրավերներն ու դրանց վերլուծությունը։
Բոնի Ջենքինսը Վրաստանում կմնա մինչև հոկտեմբերի 7-ը, թեև դեռևս պարզ չէ, թե հանդիպումներ կունենա Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ թե` ոչ, և որոնք կլինեն հանդիպումների հիմնական թեմաները։