
Ռուսաստանը Մյանմայի հետ քննարկում է հեղուկացված բնական գազի մատակարարումները

Մոսկվան Մյանմայի հետ քննարկում է երկիր հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, ինչպես նաեւ ռուսաստանյան ընկերություններին երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը:
«Ռուսաստանը եւ Մյանման նաեւ զարգացնում են փոխգորւծակցությունը էներգետիկական ոլորտում:
Օրակարգում Մյանմային ռուսաստանյան էներգակիրների մատակարարումների հարցերն են, ներառյալ նավթամթերքները եւ հեղուկացված բնական գազը:
Մշակվում է ռուսաստանյան ընկերություններին այս երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը»,-ասել է դիվանագետը: Ավելի վաղ երկրի առաջնորդը՝ վարչապետ եւ Պետական վարչական խորհրդի ղեկավար Ման Աուն Խլայնը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Մյանման սկսել է ռուսաստանյան նավթամթերքների գնումը, պատրաստ է մատակարարման համար վճարել ռուբլով: