Բաժիններ՝

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար

Արեւմուտը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի եւ Մոսկվայի դեմ, ինքն է դրանից տուժել եւ բախվել է էներգետիկ ճգնաժամին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն:

«Այժմ աշխարհը գազի եւ նավթի կարիք ունի: Լավ կլիներ այդ թեմայի նկատմամբ ուշադիր լինել, հստակ դիրքորոշում ունենալ: Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն օգուտ չեն բերում Արեւմուտքին, որը տուժում է դրանից: Այսօր Եվրոպայում դիտվում է գազի ճգնաժամ, կան խնդիրներ. նույնը վերաբերում է նաեւ նավթին»,-ասել է նա:

Արեւմուտքն Ուկրաինայի պատճառով ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը միակողմանի կարգով միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնագրից դուրս Է եկել, որը ձեռք էր բերվել միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կողմից 2015 թվականին՝ վերականգնելով Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ, ինչը վերաբերում է նաեւ իրանական նավթի արտահանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս