Ղազախստանում կոալիցիա են ստեղծել հաջակցություն Տոկաեւի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար
Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել Է Ղազախստանի «Ամանատ» («Նախնիների պատգամ») կառավարող կուսակցության նախագահ Եռլան Կոշանովը:
«Մենք բոլորս պետք Է միավորվենք Տոկաեւի շուրջը եւ աշխատենք միասին: Կան այլ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, նրանք նույնպես առաջադրում են Տոկաեւի թեկնածությունը, ուստի մենք միավորվել ենք նրանց հետ եւ պայմանավորվել ժողովրդական կոալիցիա ստեղծել հաջակցություն Տոկաեւի»,-ասել Է նա՝ հանդես գալով «Ամանատ»-ի արտահերթ համագումարի ընթացքում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ավելի ուշ նախագահի մասնակցությամբ կանցկացվի մեծ համաժողով:
«Մենք բոլորս մասնակցելու ենք դրան»,-հավելել Է կուսակցության նախագահը:
Ավելի վաղ «Ամանատ» կուսակցությունը եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը Տոկաեւին նախագահի թեկնածու են առաջադրել երկրի արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուներն առաջադրվում են հանրապետական հասարակական միավորումների կողմից:
Հոկտեմբերի 5-ին Տոկաեւը հայտարարել Է, որ իր համար ճիշտ կլինի ընտրությունների գնալ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձեւավորում: Տոկաեւն այն կարծիքին Է, որ դա նաեւ թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: