Ամերիկացիների ավելի քան 70 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Ուկրաինային. հարցում
Ամերիկացիների գրեթե երեք քառորդը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած իր տարածքը պաշտպանելու համար միջուկային զենք օգտագործելու ռուսական սպառնալիքներին: Այս մասին են վկայում Reuters/Ipsos-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Հարցումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի զենքային համակարգեր և այլ ռազմական օգնություն փոխանցել Վլադիմիր Զելենսկու կառավարությանը, չնայած մտավախություններին, որ հակամարտությունը կսրվի, եթե Ուկրաինային ավելի հեռահար զենք տրամադրեն:
Հարցման արդյունքների համաձայն՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի սպառազինություն եւ այլ ռազմական օգնություն փոխանցել Վլադիմիր Զելենսկու կառավարությանը՝ չնայած մտավախություններին, որ հակամարտությունը կսրվի, եթե Ուկրաինային ավելի մեծ հեռահարության զենք տրամադրվի:
1005 ամերիկացիների մասնակցությամբ առցանց հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 73 տոկոսը համաձայն է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին, որ նա կարող է օգտագործել իր միջուկային զինանոցը: Դրա հետ համաձայնել են եւ դեմոկրատները, եւ հանրապետականները, թեև Բայդենի կողմնակիցների մեջ, հանրապետականների համեմատ, այդպիսի մարդիկ ավելի շատ էին՝ 81 տոկոս։
Հարցվածների 66 տոկոսն ասել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ օգոստոսին անցկացված համանման հարցման 51 տոկոսը նույն պատասխանն է տվել:
Reuters/Ipsos-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների մեծ մասը (58 տոկոս) վախենում է, որ երկիրը դեպի Ռուսաստանի հետ միջուկային պատերազմ է գնում։ Իսկ 65 տոկոսն անհանգստացած է, որ պատերազմը կարող է սրվել, եթե Ուկրաինային ավելի մեծ հեռահարության զենք տրամադրվի, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախները խոցելու համար:
Ընդ որում, ամերիկացիների միայն 35 տոկոսն է կարծում, որ Ուկրաինայի խնդիրներն ԱՄՆ-ի գործը չեն, եւ որ իրենց երկիրը չպետք է միջամտի։ Այդպիսի մարդկանց թիվն օգոստոսի 40 տոկոսի համեմատ նվազել է։
Հարցվածների 68 տոկոսն ասել է, որ ավելի հավանական է, որ կաջակցի Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում այն թեկնածուին, ով կողմ է Ուկրաինային ռազմական օգնության շարունակականությանը, իսկ 72 տոկոսն ասել է, որ կքվեարկի ուկրաինացի փախստականներին աջակցող թեկնածուի օգտին: