Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտային մահացած են հայտնաբերել Կո Լիպե կղզու հյուրանոցում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թագավորության ոստիկանությունից հայտնել են, որ բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»:
Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակը փոփոխություններ է մտցրել Թբիլիսիում ավանդական դարձած, իր հմայքն ու գեղեցկությունը չկորցրած սայաթնովյան «Վարդատոնի» տոնակատարության ձևաչափում:
Իրանի զինված ուժերի շտաբի ղեկավար գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաքերին շնորհավորել է Բաշար Ասդին Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին գրում է Тasnim news-ը։
Նախօրեին տասնյակ հազարավոր բրազիլացիներ մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել, հաղորդում է CNN-ը։
Եվրամիության երկրները կոչ են արել ԱՄՆ վարչախմբին համատեղ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ միասնական մոտեցում մշակելու մտադրության և ռուսական կողմի գործողությունների դեմ ներկայանալու մասին, որոնք, ըստ նրանց, թշնամական են։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ը: ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 15-ին Բրյուսելում և կնախորդի Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպմանը։ «Մենք միասնական […]
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ Ryanair ընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ պլանավորում են հաջորդ շաբաթ այցելել Լիտվա և հանդիպել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։
Կիպրոսի Հանրապետության միապալատ խորհրդարանի ընտրությունները մեկնարկել են կիրակի՝ տեղական ժամանակով 07:00-ին։
Իրանագետ Գարիկ Միսակյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցերին, նշեց, որ դրանք պայմանավորված էին հատկապես Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակով, քանի որ Իրանի համար Սյունիքում կայունությունն ազգային անվտանգության շահերից բխող հարցերից է համարվում։
Թուրքիան շարունակում է մեծացնել արտահանման ծավալները: Ակնկալվում է, որ տարեվերջին արտահանման ընդհանուր ցուցանիշը կանցնի 200 մլրդ դոլարը:
«2018թ. Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվել էր, որ Ալիևը քիչ սահմանային միջադեպեր անի, պատճառաբանելով, որ՝ իմ երկրում անկայուն քաղաքական վիճակ է, թող կայունանամ: Նիկոլ Փաշինյանը իմ ու իմ ընկերների վրա Ալիև է բերել. իր մեծ ախպերն Ալիևն է: Եթե դա կարող էր պայմանավորվել, ո՞վ ասաց, որ մնացածը չի կարող պայմանավորվել: Խնդրում եմ, ֆիքսեք, թե ոնց է Նիկոլը խոսում Ալիևի մասին՝ կիրթ, գրագետ, կառուցողական, և ոնց է խոսում իր ընդդիմադիրների՝ մեր մասին՝ փողոցային բառապաշարով, կեղծ «դուխով»: Ինքը վախենում է Ալիևից, բայց իրականում պետք է վախենա հայ ժողովրդից, որովհետև երկրագնդի վրա ամենաշատ վնասը, չարությունն ու չարիքը բերել է հայ ժողովրդի գլխին, այնինչ, պետք է փորձեր դա անել Ալիևի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանը երբեք պատահական բաներ չի անում, և ես չեմ կիսում այդ մարդկանց խոսքերը կամ կոչերը, ովքեր ասում են, որ նա ադեկվատ չէ, հոգեկան խանգարումներ ունի: Ըստ իս՝ ինքը գիտակցված կատարում է յուրաքանչյուր քայլ, նույնիսկ, երբ ինքը փորձում է ցույց տալ, որ ադեկվատ չէ, դա ևս կատարվում է գիտակցված: Ինչքան էլ մեզ համար անընդունելի են Արցախի իշխանությունները, միևնույն է՝ երեկվա նրանց չհրավիրվելը փաստում էր, որ Փաշինյանը առաջինը՝ թշնամուն, երկրորդը՝ աշխարհին ցույց տվեց, որ չի ընդունում Արցախի սուբյեկտայնությունը: Եվ միանշանակ, այն փաստաթուղթը, որի մասին խոսվում է, դրանով Փաշինյանը ճանաչելու է Ադրբեջանի ամբողջականությունը: Եթե ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, դրանով կփակի Արցախի հարցը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։
Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի», հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բռնատիրական ու պատերազմ հրահրող Ադրբեջանում մեկը մյուսի հետևից փակվում են ընդդիմադիր կայքերն ու փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, սակայն 21-րդ դարում գրեթե անհնար է որևէ բան թաքցնել:
«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում:
«Սահմանին ստեղծված իրավիճակի անհասկանալի տարրերը չափազանց շատ են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Փաշինյանի առաջարկած պլանին, ՀԱՊԿ արձագանքին ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին։
«Նրանք իրենց հրապարակումներում ասում են, որ եթե, Աստված չանի, Սյունիքում թուրք-ադրբեջանական ուժեր հաստատվեն, կամ այն անցնի նրանց հսկողության տակ, ապա կվտանգվի Իրանի ազգային անվտանգությունը, Իրանի ամբողջ հյուսիսը կհայտնվի թուրքական շրջափակման մեջ։ Այս առումով, բացի այն, որ Իրանը կհայտնվի շրջափակման մեջ, այլև թուրքական ազդեցությունն ահռելիորեն կմեծանա Հարավային Կովկասում՝ մեծ վնաս հասցնելով իրանական շահերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ նշում են, որ նման բան չպետք է թույլ տան։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Մուրարա հրաբուխը:
Մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կովսականի (Զանգելան) շրջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության նոր զորամասի բացումը:
Իսպանիայի արևելքում՝ Կասելտոնի նավահանգստում շրջված նավի հետևանքով երկու մարդ է անհետ կորել:
2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել:
Թուրքական արժույթի փոխարժեքը մայիսի 28-ին իջել է միջեւ մեկ դոլարի դիմաց 8,59 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնից (8,49), որն արձանագրվել էր անցյալ տարա նոյեմբերի 3-ին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Միացյալ Նահանգներում Չինաստանի դեասպանությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում վերածնված արշավը, որը կոչված 1 Չինաստանին մեղադրել այն հարցում, որ նա է աշխարհում կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրը, միայն դժվարացնում է պայքարը համավարակի դեմ։
Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը մայիսի 27-ին հայտնել է 24 ժամում կորոնավիրուսով վարակման 25 092 նոր դեպքերի մասին, ինչը դարձել է այդ երկրի համար օրական աճի ամենաբարձր ցուցանիշը:
Եվրամիությունը կարծում է, որ Սիրիայի նախագահի՝ մայիսի 26-ին կայացած ընտրությունները ձախողում են երկրում հակամարտության կայուն լուծման որոնման ջանքերը:
«Նույնիսկ Ադրբեջանի մտքով Փաշինյանի ասածի պես բան չի անցել, որովհետև մարդահամարի տվյալներով ֆիքսված էր, որ հանրաքվեի իրականացումը պետք է լինի 76% հայ և 24% ադրբեջանցի բնակչության համամասնությամբ, և սա է պաշտոնական Երևանի կողմից բանակցվել։ Նիկոլն Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, նա մեր ներքին թուրքն է, և իր այսօրվա արած ձևակերպումները բխում են թուրքերի շահերից»,- ասաց Զաքարյանը։
«Նախկիններն իրեն ժառանգել են հայկական Արցախ, Շուշի, Հադրութ, Մատաղիս, Թալիշ, ազատագրված 7 շրջաններ, հայկական Սոթք ու Շուռնուխ, Սև լիճ, որն ինքը մսխել է։ Այսօր այդ կապիտուլյանտը հոգեվարքի մեջ է, վախից գոռգոռում է, բայց գոռա-չգոռա՝ պետք է գնա։ Նախկիննե՞րն են մեղավոր, որ այսօր ՀՀ պետական տարածքից հայ զինվոր են գերեվարում, որ նոյեմբերի 9-ից հետո հարյուրավոր գերիներ ունենք, որ թուրքերը մտնում են մեր սահման, բայց մի անգամ օդ չեն կրակում, որ նոյեմբերի 9-ից հետո տարածքներ է տալիս»։
«Նրանց քայլերը համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մտածված ծրագրերին: Ես ուղղակի բոլորին խնդրում եմ՝ մի թերագնահատեք, մի ասեք՝ նրանք չեն կարողանում, անմիտ են և այլն: Դա շատ հասուն մտքի և այլ ազգի անվտանգության համար հոգացող անձինք են: Հիմա դուք հասկանո՞ւմ եք՝ ինչու պետք է սկզբից Արցախը տային, որովհետև Հայաստանի սահմաններն այսպես քայքայելը հնարավոր չէր լինի, եթե Արցախը չհանձնվեր: Խնդիրը եղել և մնում է՝ Հայաստանը ուղղակի ենթարկել, նախ և առաջ, թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակներին հասնելու համար, երկրորդ՝ պարզապես դարձնել Թուրքիայի ազդեցության և ենթակայության ներքո գտնվող մի տարածք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման այլընտրանք են առաջարկել։