Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը հայտնել է 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին:
«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել միգրացիայի աճի վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար Թբիլիսիում ձերբակալել են գործարարի:
Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել է իրանամետ Al-Alam հեուստաալիքը:
Նրա խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե երկրի նոր կառավարությունում կլինեն արդյոք Աֆղանստանի նախկին վարչակազմերի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Թալիբները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, որն անցկացվում էր ի պաշտպանություն Աֆղանստանում ազգային դրոշի:
Սեյսմոլոգներն օգոստոսի 18-ին 6,8 մագնիպուդով երկրաշարժ են գրանցել Վանուատուի ափերի մոտ:
Ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը Եվրամիության երկրներին առաջարկել է հրաժարվել անօրինական միգրանտներին հարկադրաբար Աֆղանստան վերադարձնելու պրակտիկայից եւ կազմակերպել Եվրոպայում փախստականների օրինական վերաբնակեցման մեխանիզմ:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի առաջ քաշած այն պնդումները, թե աֆղան փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները մի շարք աֆղանցիների անձնագրեր են ոչնչացրել, երբ փաստաթղթերն ու սարքավորումներն են ոչնչացրել տարհանման նախաշեմին:
Զավթիչ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են G7-ի վիրտուալ գագաթնաժողով անցկացնել Աֆղանստանում ստեղծված իրադրության համատեղ մոտեցումը քննարկելու համար: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։ Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաշվին։
ՌԴ պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական միության նախագահ Սերգեյ Շոյգուն Вокруг света պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ բնության ռեսուրսների իռացիոնալ վատնման պատճառով մարդկությունը շուտով կարող է վերանալ:
Յակուտիայում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքեր են գրանցվել երեխաների շրջանում: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության փոխնախագահ Օլգա Բալաբկինան՝ հանդես գալով օպերատիվ շտաբի ճեպազրույցում:
Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել է իր Twitter-ալիքում:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումը կայացել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառի (IDEF 21) շրջանակներում։ Տոնավաճառի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Աֆղանստանի նոր իշխանությունները կոչ են արել խաղաղ բնակիչներին՝ հանձնել զենքը: Այս մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես նշել է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին:
ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարահանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների և նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարահանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ:
Օգոստոսի 17-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, կղզիներ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
ԱՄՆ-ը Իրանին վերջնաժամկետ չի սահմանում միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններին վերադառնալու համար, բայց առաջարկությունը հավերժ չի լինելու, հարկ է, որ Թեհրանը դադարեցնի ատոմի զարգացումը, հանրապետությունը մետաղական ուրան արտադրելու կարիք չունի: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում:
Շուրջ 50 ներգաղթյալ նավի վրա սովից ու ծարավից մահացել է Կանարյան կղզիներ հասնելու փորձի ժամանակ:
Մոտավորապես 4 հազար շաման Է աշխատում Ռուսաստանում, նրանց քանակն ամեն տարի աճում Է: Այդ մասին Շամանների համառուսաստանյան երրորդ համագումարում, որն ամեն տարի անցկացվում Է Տուվայի մայրաքաղաք Կիզիլում, ՌԻԱ Նովոստին հայտնել Է Ռուսաստանի գլխավոր շաման Կարա-օօլ Դոպչուն-օօլը:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հայկական բանակը ջախջախված է, իսկ ՀՀ իշխանությունները բանակը վերականգնելու ուղղությամբ որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում:
Ռուսական ավիաընկերությունները մինչև 2035 թվականը 2019 թվականի համեմատությամբ կավելացնեն ուղևորահոսքը 63 տոկոսով՝ մինչև 209 մլն ուղևոր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նպատակը նշված է մինչև 2030 թվականը ՌԴ տրանսպորտային ռազմավարության նախագծում:
Ոստիկանությունը ձերբակալել է մաքսանենգ-թմրավաճառների միջազգային խմբավորման ենթադրյալ պարագլուխներից մեկին, որոնք Հարավային Ամերիկայից թմրանյութեր են ներկրում Ռուսաստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ներքն գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական հնամենի գերեզմանատանը սարսափելի տեսարան է. կատարաված թալանից հետո հողի մակերեսին են հայտնվել մարդկանց գանգոսկրեր, ատամներ և այլ ոսկրակտորներ։