Ղազախստանում իրավակարգի վերականգնման գործողությունների ընթացքում մահացել է 26 ցուցարար, ևս 18 մարդ վիրավորվել է:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 7-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին:
վ
Ղազախստանի իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: Հունվարի 7-ին այդ մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը։
«Անցած տարին Հարավային Կովկասի համար ոչ պակաս բարդ ու ինտենսիվ էր, քան 2020 թվականը, որը տարածաշրջանում մի քանի հազար կյանք խլեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական տարին, ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ, անկարգություններ են, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ 2022 թվականը բավականին լարված և քաղաքական առումով լուրջ զարգացումների տարի է լինելու, մասնավորապես՝ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի համար։
Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ավիաընկերությունների աշխատանքների վրա։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են տոմսերի վաճառքները, որոշներն էլ չեղարկել են թռիչքները։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հայտնել զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վերաբերյալ։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ անցած տարին դիվանագիտական և քաղաքական գործընթացներով հարուստ էր Հարավային Կովկասում:
Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները:
Տոկաևը նաև հաղորդել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ:
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի:
Հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում՝ կանխելով «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա գրոհը մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ավելի ված բանակել էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Այդ մասին հունվարի 5-ին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ալմաթիի իրավապահ մարմինները շարունակում են մեգապոլիսում իրավակարգի պահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունը, բնակիչներին խնդրում են ձեռնպահ մնալ հասարակական վայրեր այցելությունից:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը, չնայած հյուսիսկորեական հրթիռի արձակմանը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: Մուն Չժե Ինը հանդես է եկել Կանին-Չեչժին երկաթուղային տեղամասի շինարարության բացման արարողությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել: Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես է պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ:
190 մարդ է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը:
Իրադրությունն Ալմաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում, որտեղ անցած գիշեր տեղի են ունեցել բողոքավորների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումներ, ներկայումս հանգիստ է, հրապարակը շրջապատված է Ազգային գվարդիայի մատիկների կողմից: Այդ մասին ուղիղ եթերով հայտնել է «Խաբար 24» հանրապետական հեռուստաալքիքը:
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:
Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սահմանին:
Ավելի քան 28 հազար ապօրինի միգրանտ, 2021 թվականին հաղթահարելով Լա Մանշ նեղուցը, հայտնվել է Միացյալ Թագավորության տարածքում, ինչն այդ երկրի համար ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներում:
Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդ և թագուհի Սիլվիան վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Շվեդական ռադիոն: