Թրամփի հաղթանակի դեպքում ամերիկյան կողմի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու ռիսկը շատ մեծ է. Բոլթոն

Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, մեծ հավանականությամբ, դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է MSNBC-ն։

Նրա կարծիքով՝ ամերիկյան կողմի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու ռիսկը շատ մեծ է։

Բոլթոնը հավելել է, որ Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքը համարում է «անշնորհակալ եվրոպացիների խումբ»։

Մինչ այս՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները պետք է դադարեն ասել, թե դաշինքը կփլուզվի, եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Տեսանյութեր

Լրահոս