Բերսեն շեշտել է՝ պատրաստ են տրամադրել ռեսուրսներ, տեղեկատվություն, կապեր, ցանցեր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:
Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը հայտարարել է Ուկրաինայի հետ խոստումնալից բանակցությունների մասին այնտեղ տանկերի գործարան կառուցելու վերաբերյալ և նշել է մոտավոր արժեքը՝ 200 միլիոն եվրո:
Սաուդյան Արաբիան նախորդ շաբաթ ստորագրել էր 400 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր հումանիտար օգնության հավելյալ փաթեթ ուղարկել Ուկրաինա։
Ընդգծվել է նաև վերոնշյալ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։
Գերմանիայի կառավարության կայքում կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության մի մասն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի եղել։ Այս մասին գրում է News.am-ը։ Մասնավորապես, Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում սկզբում խոսվում է Օլաֆ Շոլցի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կարծիքների փոխանակման մասին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերի վերաբերյալ։ «Գրասենյակում համատեղ բանակցությունների ժամանակ քննարկվել […]
Շվեդիան, Դանիան և Գերմանիան հետաքննություն են անցկացնում, սակայն կոնկրետ արդյունքների չեն հանգել:
Իրանն ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարող են կառուցել փոխըմբռնման ու վստահության վրա հիմնված հարաբերություններ։
Փլուզված կառույցն ապամոնտաժվում է:
Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին 3 տասնամյակում, ոչ մի առիթ բաց չթողնելով, միջազգային հարթակներից ու հանդիպումներում պարբերաբար հնչեցրել են, թե իբր Հայկական ատոմակայանը վտանգավոր է, եւ անհրաժեշտ է այն փակել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։
Նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։
Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։
Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, մարտի 4-ին 4,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Երկաթգծի օպերատորը հայտնել է, որ պատրաստ է ռելսերի տակից հանել և տեղափոխել թունավորված հողը, սակայն մերձակայքի բնակիչների համար տներ գնելու և նրանց վերաբնակեցնելու հարցը չի քննարկվել:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրու է․ «Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ: Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման […]
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կախեթիի ոստիկանության բաժնի հետախուզական և օպերատիվ-հետախուզական բաժանմունքների աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 5 անձի (այդ թվում՝ քրեական հեղինակության):
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը դնել հորիզոնական տնտեսական ուղիների վրա, իսկ այդ ուղիները, ըստ նրա՝ անցնում են հիմնականում թուրքալեզու երկրներով:
Այս գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում են ԱՀ իշխանությունները։ Արցախի անվտանգության խորհուրդի տարածած տեղեկատվության համաձայն մարտի 1-ին կայացած հանդիպման որոշումն ընդունվել է փետրվարի 28-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում։ Կարևոր է ընդգծել, որ ի տարբերություն նախորդ անվտանգության խորհրդի նիստերի, որտեղ նախկինում Արցախի համար կարևոր քննարկումների ու որոշումներ ընդունելու ժամանակ մասնակցում էին նաև քաղաքական ուժերը՝ այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմությունը, այս անգամ քաղաքական ուժերը բացակայում էին (նշված նիստից տարածված նկարից տեսանել էր) Ի դեպ, նախագահը, այդ թվում նաև ԱՀ ԱԺ-ում, մեկ անգամ չէ, որ նշել է, որ պատրաստ է կարևոր որոշումները քննարկել խորհրդարանական ուժերի հետ։
ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի 3 խախտում է ֆիքսել Մարտունու և Շուշիի շրջաններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն է։
Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ «Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաջորդիվ Փաշինյանը պատասխանել է Բունդեսթագի պատգամավորների մի շարք հարցերի:
Հազարավոր բելգիացի ֆերմերներ տրակտորներով ժամանել են Բրյուսելի կենտրոն, որպեսզի պահանջեն չեղյալ հայտարարել տասնյակ ֆերմերային տնտեսությունների փակումը նախատեսող ծրագիրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լատվիայի նաԱխագահ Էգիլս Լևիտսի հետ ստորագրել են Ուկրաինայի՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու վերաբերյալ հռչակագիր։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մարդիկ եկած օրվանից պառակտում են հասարակությունը, պարտություն են քարոզում, իրենց համար նվաստ լինելը, պարտված լինելը հոգեվիճակ է։ Իրենք մտել են մի գործընթացի մեջ ու չեն պատկերացնում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ողբերգական բնույթը, որևէ բանով չեն հակազդում, որովհետև կամք ու գիտակցում չունեն դրա համար։
Հունգարիան մայիսին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
Մեծ Բրիտանիայի Կառլոս 3-րդ թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին պետական այցը կկատարի Ֆրանսիա՝ մարտի 26-ին։ Այա մասին տեղեկացնում է Reuters գործակալությունից:
Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։