Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով

Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, որովհետև Մինսկի խումբը պահելու «կարիք չկա»։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»,-ասել է նա։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ) զբաղվում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացով: Սակայն 2020-ի սեպտեմբերյան պատերզմից հետո խմբի գործունեությունն առկախված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031