«Երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է և կազմել 304», – ասել են գերատեսչությունից: Նշվում է, որ «Հարավային դեպարտամենտում կան հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ»:
Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն օգոստոսի լույս 11-ի գիշերը 50 կողմ՝ 49 դեմ ձայներով հավանություն է տվել 2022 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ին) բյուջետային առաջարկությունների փաթեթին՝ 3,5 տրիլիոն դոլարի չափով: Այդ մասն հայտնել է Reuters գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աքքարի շրջանում։
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։
Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել Աֆղանստանի շուրջ 20 հազար քաղաքացիների խոցելի խմբերից, որոնք փախստականի կարգավիճակում են հայտնվել այդ երկրում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գործողությունների հետևանքով:
Արգենտինայի դաշնային դատախազությունը նախագահական նստավայր կատարած այցելությունների ցանկն է խնդրել լուսանկարի հրապարակումից հետո, որում պետության ղեկավար Ալբերտո Ֆերնանդեսը եւ առաջին տիկինը հյուրերին ընդունում են կարանտինի ժամանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատական շրջանակներում:
Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի իշխանությունները հայտարարել են ջրաքիսի բուծման ֆերմայում կորոնավիրուսի բռնկման մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է տարածաշրջանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, որովհետև Մինսկի խումբն աշխատում էր ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ, այսինքն՝ այնտեղ չկար ճանապարհների ապաշրջափակում և ուրիշ խնդիր։ Հետևաբար, եթե Մինսկի խումբն ակտիվանում է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի հարցը լուծված չէ, և Ալիևն ամիսներով անդադար տարբեր քարոզչական հարթակներում պնդելով, որ Արցախի հարցը լուծված է, սուտ է։ Այսինքն՝ Ալիևն ինքն իրեն կհարվածի, եթե գրկաբաց ընդունի Մինսկի խմբին։
Ճապոնիայի Նագասակի, Սագա և Հիրոսիմա պրեֆեկտուրաներում հորդառատ անձրևների հետևանքով սողանքների ու հեղեղումների սպառնալիքների պատճառով 1.22 մլն մարդու տարհանվելու խորհուրդ է տրվել:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ Մոսկվա այցի, և դրա շրջանակում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանը՝ և՛ երկկողմ հարաբերությունների, և՛ ՀԱՊԿ շրջանակում:
Ավստրալիայի իշխանությունները հավելյալ զինվորականներ կուղարկեն երկրի խոշոր քաղաքներից մեկը՝ Սիդնեյ, կարանտինի հետ կապված կանոնների պահպանումը վերահսկելու համար:
Վրաստանում օգոստոսի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5579 նոր դեպք:
Բաղդադի շրջաններից մեկը՝ Էլ-Կարխը, ամբողջությամբ մնացել է առանց ջրամատակարարման:
Չեխիան որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Աֆղանստանում գտնվող դիվանագիտական անձնակազմին:
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայում կործանված Бе-200 ինքնաթիռը այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից:
Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու և Սինոպ քաղաքներում հորդառատ անձրևների պատճառով մահացածների թիվը հասել է 44-ի։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները կրկին բողոքում են սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում ածխահանքի հեղեղման հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ, ևս 19-ը հայտնվել են փլուզման տակ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է:
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունն աշխատակիցներին հանձնարարել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը: Պատճառը երկրում ծայրահեղական «Թալիբ» զինյալների գրանցած հաջողություններն են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր անանուն դիվանագիտական աղբյուրի վրա:
Միացյալ Նահանգների ղեկավարությունն աշխատում է Կատարի հետ համաձայնագիր կնքելու շուրջ, որի համաձայն այդ երկրում ժամանակավոր կհաստատվեն Աֆղանստանի այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք կօգնեն ամերիկացի զինվորականներին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները:
Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: Այս մասին հայտնում է Politico-ն:
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
Հնդկաստանի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն մեկ աշակերտ է մահացել: