Այ այսպես են զրոյից ստեղծում քաղաքական հիմնախնդիր` օգտագործելով «խաղաղության» նարատիվները. Էդուարդ Աբրահամյան
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքը և գրել.
«Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք սպասում ենք հստակ հայտարարություն, առ այն թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տրածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վերադառնան իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով։ Հատկապես որ, ըոտ մեր տվյալների, 90% բնակավայրերը, որոնք ժամանակին բնակեցված են եղել ադրբեջանցիներով այսօր բնակեցված են հայերով»։
Իլհամ Ալիև, 20 հուլիսի, 2024թ․
Այ այսպես են զրոյից ստեղծում քաղաքական հիմնախնդիր` օգտագործելով «խաղաղության» նարատիվները։ Սովորե՜ք ապագա պետական ու քաղաքական գործիչներ։ Ընդհանուր առմամբ առնվազն չորս զրոյից ստեղծված քաղաքական հիմնախնդիր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ, որոնց լուծումը ըստ «միջազգային հանրության» ենթադրելու է «ցավալի փոխզիջումներ»՝ «կառուցողականություն» խաղացող հայկական կողմի համար։
Այսպես է լինում, երբ մի կողմը գործում է գիտելիքահեն, դասագրքային քաղաքականության տրամաբանությամբ, իսկ մյուս կողմը՝ դրան հակառակ պարադիգմայի մեջ»: