«Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել, եթե չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ինչո՞ւ եկավ Լոնդոն». Ալիևը՝ Փաշինյանի հետ չկայացած հանդիպման մասին

Ալիևն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը՝ ասելով. «Եթե նա (Փաշինյանը) չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ինչո՞ւ եկավ Լոնդոն»:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի վարչապետը չի ցանկացել եռակողմ ձևաչափով հանդիպում ունենալ բրիտանական կողմի մասնակցության պատճառով:

Հիշեցնենք, որ Բաքուն մեղադրել էր Երևանին, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպումից։

Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ, ընդհակառակը, հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում անցկացնել, սակայն ադրբեջանական կողմը մերժել է այն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031