Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանից երկու քայլ է ակնկալում

«Հայաստանը պետք է իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», – այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունները։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այս փուլում Բաքուն Երևանից երկու քայլ է ակնկալում:

«Առաջինը՝ համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»,- ասել է նա։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք դա անում ենք, ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է, քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», – հայտարարել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031