
ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

ԱՄՆ-ն չի կարող մեծացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայի գործարաններում՝ Boeing-ի կողմից արտադրվող կարևոր բաղադրիչների պակասի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան ասել էր, որ Ճապոնիայում ԱՄՆ-ին լիցենզիայով արտադրված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցելու համար պետք է փաստաթուղթ ստանալ, որը հաստատում է, որ այդ տեխնոլոգիաները չեն գնա ցանկացած այլ երկիր, ներառյալ Ուկրաինա:
«ԱՄՆ-ն օգտագործել է ճապոնական գործարանները Patriot ցամաքային-օդ հրթիռների արտադրությունն ավելացնելու համար, որոնք կիրառվում են Ուկրաինայի կողմից ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար։ Գործընթացը հետաձգվել է Boeing-ի արտադրած կարևոր բաղադրիչի պակասի պատճառով: ԱՄՆ-ն հույս ունի տարեկան արտադրությունն ավելացնել մոտ 500-ից մինչև ավելի քան 750 հատ։ Բայց Ճապոնիայում արտադրությունն ընդլայնելն անհնար է առանց վերջին փուլերում հրթիռների լրացուցիչ մատակարարումների»,-ասված է հաղորդագրության մեջ:
Boeing-ն անցյալ տարի հայտարարեց, որ ընդլայնելու է հրթիռների գլխիկների արտադրությունը, սակայն դրանք չեն գործարկվի մինչև 2027 թվականը: Տարիներ կպահանջվեն Patriot-ի արտադրությունն ուժեղացնելու համար: