Բաժիններ՝

Եմենին հարվածն ուղերձ էր. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ օրը հայտարարել է, թե Թել Ավիվը հարվածել է Եմենի հութիներին՝ ուղերձ հղելու միտումով՝ Իսրայելի քաղաքացուն վնասելուց հետո, հայտնել է Reuters-ը։

«Հոդեյդայում այրվող հրդեհը տեսանելի է ամբողջ Մերձավոր Արևելքում, և դրա նշանակությունն ակնառու է», – ասված է Գալանտի հայտարարության մեջ: – Հութիները մեզ վրա հարձակվել են ավելի քան 200 անգամ։ Առաջին անգամ, երբ նրանք վնասեցին Իսրայելի քաղաքացուն, մենք հարվածեցինք նրանց։ Եվ դա կանենք որտեղ որ դրա անհրաժեշտությունը ծագի»։

Իրանական արտադրության հեռահար անօդաչու թռչող սարքն ուրբաթ հարված է հասցրել Թել Ավիվի կենտրոնին, որի պատասխանատվությունը ստանձնել են հութիները: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, չորսը՝ վիրավորվել։

Ավելի վաղ մերձավորարևելյան լրատվամիջոցները հայտնել էին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի ուղղությամբ ավիահարվածների մասին։ Իսրայելն ստանձնել է ավիահարվածների պատասխանատվությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031