Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, այնուհետև ՊՀՀՏ (Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն) «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժին:
Կան բազմաթիվ պատճառներ: Ադրբեջանն իր երկրի ներսում գտնվում է շատ բարդ իրավիճակում, նա բազմաթիվ խնդիրների է բախվում թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Սա նրանց համար միակողմանի երթեւեկությամբ փողոց էր:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մտադրություն ունի դիմել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին, որպեսզի վերջիններիս ծանոթացնի իբր ադրբեջանական գյուղերից մեկում հայտնաբերված սպիտակ ֆոսֆորով արկի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացրել է Ղարաբաղի հետ շփման գծում զրահատեխնիկայի անձնակազմի ռազմական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով զորավարժությունների անցկացման մասին:
Եվրամիությունը լուրջ վախեցավ եւ մտահոգվեց, երբ շաբաթներ առաջ շփման գծում սկսվեցին ակտիվ զինված բախումներ։ Եվրոպական Միությունը լրջորեն սկսեց խորհել առ այն, որ հեռու մնալ չի կարելի եւ պետք է ներազդել, որպեսզի թույլ չտրվի մեծ արյունահեղություն փաստացի ԵԱՀԿ տարածքում։ Այն է՝ մեծ Եվրոպայի տարածքում։
«Իրականում մենք այսօր ավելի շատ խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման և հեռանկարների մասին, ուստի չեմ կարող մեկնաբանել և արտահայտվել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ»:
«Մինչեւ անգամ վերջին պահին, երբ պիտի տղաներին զենք հասցնեին, հանեց օծանելիքը, ցանեց։ «Ասացի՝ «Հայկ հո հարսանիք չես գնում, որ օծվում ես», ինքն էլ թե՝ «ո՞վ գիտի, գուցե գերի եմ ընկնում, չասեն էս ինչ չմո աֆիցեր է»։ Ինքը կարծես զգում էր, որ մի բան էն չի լինելու»:
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և մայիսի 11-ին հյուսիսարևելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր:
«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:
«Ապրիլի 4-ին, երբ արդեն հակառակորդը հայտարարում էր, որ «Սմերչով» պետք է հարվածի Ստեփանակերտ քաղաքին, ես դուրս եկա քաղաք ու տեսա մեր ժողովրդի սառնասրտությունը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանել է ադրբեջանական Trend գործակալության հարցին, որը վերաբերել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչմանը:
«Պատերազմը ողբերգություն է, որովհետև տեղի է ունենում մարդկային կյանքերի կորուստների գնով»,- փաստում է Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն համախմբումը, որին ականատես եղանք, տեղի ունեցավ առանց կոչերի, քարոզների, առանց դասալքության որևէ դեպքի, և նույնիսկ՝ հակառակը.
Ռամիս Յունուսի խոսքով՝ չնայած Հեյդար Ալիևը վաղուց ողջ չէ, այսօր իշխանության ղեկին, նախկինի պես, այն նույն անձինք են, որոնք ինչ-որ ժամանակ եղել են նրա հետ, միայն թե այդ ռեժիմում որդին փոխարինել է հորը, ինչպես դա եղել է Հյուսիսային Կորեայում կամ Սիրիայում:
Թալիշ գյուղի բնակիչ Հայկա Սարգսյանի ընտանիքն այն բազում ընտանիքներից մեկն է, որ ստիպված է եղել լքել իր տունը 2016թ. ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցած իրավիճակի սրման հետևանքով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ:
Արցախի մարտական հենակետերում միմյանց դերն ու նշանակությունը բարձր են գնահատում հայ զինծառայողն ու երկրապահ կամավորականը:
Ս.թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը:
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը` Արմեն Գոնդրաչյանը, Քարվաճառում երգում է զինվորների և կամավորականների համար: Նա նաև օգնություն էր բաժանում զինվորներին:
Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
«Զանգել է, ասել՝ մենք պալիգոններ ենք գնում, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ: Արդեն լսելով լուրերը՝ եկել ենք այստեղ, սկսել ման գալ: Այնտեղից հետաքրքրվում էինք, ոչ մի բան չէին կարողանում ճշտել: Մեկն ասում էր՝ տեսել ենք, մեկն ասում էր՝ դիրքերում են: Հետո եկանք այստեղ, ամեն ինչ պարզվեց»:
The New York Times թերթը հրապարակել է հայ լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի լուսանկարները, որտեղ պատկերված է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղը:
«Մի քանի անգամ թուրքերը հարձակվել են, որ բնաջնջեն գյուղը, չի ստացվել: Մենք երդվել էինք մեր գյուղը մինչև վերջ պահել ու դուրս չգալ գյուղից: Ճիշտ է, շատ զոհ տվեցինք, բայց մեր գյուղը պահեցինք»:
«Ռուսաստանն ուշացնում է Հայաստան մատակարարվելիք սպառազինությունը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։
«Երբեք չէր վախենում, վախ չուներ, կարող է և՝ ցույց չէր տալիս, որ վախենում է, համեմայնդեպս, վախ չուներ, միշտ համարձակ, միշտ խելացի, հարազատի համար՝ լավ, մոր ու հոր համար՝ նույնպես, ամենքին՝ իր տեղին, իր չափով»:
«Միայն երկու երաշխիք կա, որ նրանք չեն գնա ագրեսիայի, դա մարտունակ բանակն է և հզոր հասարակությունը, որը գիտակցում է, որ սա մի օրվա խնդիր չէ, և պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ապահովի իր անվտանգությունն ու Ղարաբաղի անկախությունը»: