Թուրքիայի ավտոարտադրությունը ռեկորդ է սահմանել
Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը 2025-ի առաջին 10 ամսում իրականացրել է 34 մլրդ դոլարի արտահանում, ինչը երկրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է այդ ժամանակահատվածի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 11.6%-ով, իսկ ավտոարդյունաբերության բաժինը կազմել է ընդհանուր արտահանման 17.5%-ը։
Արտահանման հիմնական ուղղություններն են՝
– Գերմանիա- 5.6 մլրդ դոլար
– Ֆրանսիա- 3.9 մլրդ դոլար
– Միացյալ Թագավորություն- 3.4 մլրդ դոլար
– Իսպանիա- 2.9 մլրդ դոլար
– Իտալիա- 2.7 մլրդ դոլար
Քաղաքների մեջ առաջատարն է Քոջաելին՝ 10.1 մլրդ դոլար արտահանմամբ, այնուհետև՝ Բուրսա, Ստամբուլ, Սաքարյա և Անկարա քաղաքները։
Մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրական մեքենաների արտադրության և կանաչ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ Թուրքիան կարող է 2026-ին հասնել 40 մլրդ դոլարի արտահանման շեմին, պահպանելով իր դիրքը որպես երկրի տնտեսության գլխավոր շարժիչ ուժ։



