Անթալիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը երկնիշ աճ է գրանցել

ՌԴ-ից Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը հոկտեմբերին աճել է 12.3%-ով՝ հասնելով 583.000-ի։ «Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի» (ATOR) տվյալներով՝ ՌԴ-ն Անթալիայում հանգստացող զբոսաշրջիկների թվով Գերմանիայից հետո 2-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«ATOR»-ի հաղորդմամբ՝ Գերմանիան 639.5 հազար զբոսաշրջիկով պահպանել է առաջատար դիրքը՝ գրանցելով 7.8%-անոց աճ, իսկ Մեծ Բրիտանիան ընդհակառակը՝ Անկարա մեկնողների քանակով հետադիմել է 3.7%-ով՝ կազմելով 182.2 հազար։

Նշվում է, որ թեև ռուս զբոսաշրջիկները նախընտրում են մնալ հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ ամեն ինչ ներառված է, վերջիններիս ուղևորության միջին տևողությունը կրճատվել է 8-ից մինչև 7 օր։

Տեսանյութեր

Լրահոս