Բաժիններ՝

«Նույն այս անգլուխները ժամեր առաջ աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել…»

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Մեր զինծառայողների մարմինները չեն գտնվում հայերի ձեռքում, որպեսզի նրանք վերադարձնեն: Այդ տարածքները գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության տակ: Այնտեղ միջազգային միջնորդների ներկայությունը պայմանավորված է նրանով, որպեսզի էլ ավելի արյուն չթափվի…»,- Ժամը 16.40-ի սահմանում, այսինքն՝ այն պահին, երբ հայկական կողմի դրսևորած բարի կամքի արդյունքում արդեն ավարտված էր չեզոք գոտում ընկած հակառակորդի դիակների տարհանումը, նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ նույն այս անգլուխները ժամեր առաջ աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել, թե «հայկական կողմի առաջադրած նոր պայմանների պատճառով դիակների դուրսբերման գործընթացը ձախողվել է…»: Մեզ վաղուց հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով մեր աշխարհագրական տարածքում հայտնված այս հարևանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից, բայց որ նա անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը, դա արդեն դուրս է բանականի սահմանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս