Քիմ Քարդաշյանի SKIMS հագուստի ապրանքանիշը մուտք է գործել թուրքական շուկա

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և Ջենս Գրեդեի կողմից 2019-ին հիմնադրված «SKIMS» ներքնազգեստի, տնային ու սպորտային հագուստի ապրանքանիշը մուտք է գործել թուրքական շուկա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հավաքածուներն առաջին անգամ հասանելի են Թուրքիայում Beymen Zorlu, Beymen Nişantaşı և Beymen Suadiye խանութներում, ինչպես նաև Beymen.com կայքում:

«SKIMS»-ը համատեղում է հարմարավետությունը և նորաձևությունը։ Այդ ապրանքանիշը հայտնի է իր դիզայնով և նորարարական գործվածքների տեխնոլոգիաներով:

Այն նախատեսված է կանանց հարմարավետ և վստահ զգալու համար՝ օգտագործելով նորարարական գործվածքների տեխնոլոգիաներ, որոնք հարմարվում են յուրաքանչյուր մարմնի տեսակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930