Խորհուրդներ բժշկից, որոնք կօգնեն տարեց մարդկանց լավ քնել
Մեծահասակները հաճախ քնի խանգարումներ են ունենում, ասել է սոմնոլոգ և սրտաբան Քսենիա Սեմչենկոն։ Life.ru-ին տված հարցազրույցում նա կիսվել է քնի որակը բարելավելու եղանակներով։
Սեմչենկոյի խոսքով՝ տարիքի հետ շատ մարդիկ դժվարանում են քնել, վաղ են արթնանում, իսկ գիշերային քունը հաճախ դառնում է մակերեսային և ընդհատվող։ Բժիշկը հավելել է, որ այս ամենը մեծացնում է դեմենցիայի, ճարպակալման, 2-րդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, դեպրեսիայի և սոցիալական մեկուսացման ռիսկը։ Ավելին, գիշերային վատ հանգստի պատճառով ցերեկային քնկոտությունն ու հոգնածությունը մեծացնում են ընկնելու և վնասվածքներ ստանալու ռիսկը։
Այս խնդիրներից խուսափելու համար Սեմչենկոն կոչ է արել տարեց մարդկանց ամեն օր նույն ժամին պառկել քնելու և նույն ժամին արթնանալ։ Կարևոր է նաև ննջասենյակը պահել լուռ, մութ և զով, ընդգծել է բժիշկը։
Քնի որակը բարելավելու այլ միջոցներից են օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվությունը և կեսօրին կոֆեինի ու ալկոհոլի օգտագործման սահմանափակումը: Սեմչենկոն նաև խորհուրդ է տալիս խուսափել քնելուց առաջ ծանր ընթրիքներից:

