Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է վճռականություն ցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է թուրքական ahaber.com.tr պարբերականը։
«Թող որեւէ մեկի մոտ չձեւավորվի այնպիսի մի պատկերացում, որ կա մի կոճակ, որը սեղմելու դեպքում չգիտես՝ ինչեր կլինեն: Կարծում եմ՝ դա բոլորս հասկանում ենք, եւ չի կարելի հերթական անգամ ընկնել անհարկի ակնկալիքների մեջ, որից հետո չստացվելու դեպքում մտածել՝ ինչու չեղավ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման նպատակով։
Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):
Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն՝ թողնել սպանված զինակիցներին հենց պատերազմի դաշտում:
Ադրբեջանական գյուղերը, որոնք սահմանակից են Մարտակերտի շրջանին, գրեթե ամբողջովին դատարկվել են: Բնակիչները զանգվածաբար լքում են սահմանային բնակավայրերը:
Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
«ՌԴ-ն ունի բոլոր լծակները կոնֆլիկտը սառեցնելու համար. Ադրբեջանին ուղղված խիստ քննադատություն, ռազմական կապերի սառեցում, տնտեսական միջոցներ, բոլորն էլ շատ արդյունավետ կարող են լինել»:
Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ, մ հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից:
Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
«Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում,- ասում է փորձագետը, շարունակելով,- Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Բայց, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը՝ որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:
«Ասում են՝ դուք պետք է ազատեք տարածքները, հետո նոր ձեզ հետ կխոսենք: Այսինքն՝ Ադրբեջանը փոխել է ղարաբաղյան հարցի լուծման իր կոնցեպտը: Իսկ այս վակուումը, որ չկան բանակցություններ, ինչո՞վ պետք է լրացնել. լրացնում են ռազմական գործողություններով»:
Ադրբեջանի ՊՆ-ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:
Այս տեսանյութում փաստվում է՝ ադրբեջանցիներն ընդամենը 100-150 մետր անցնելով՝ հետ են շպրտվել:
Մարդկային ողբերգությունների, ցեղասպանությունների մասին խոսելիս մենք պետք է խուսափենք այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա:
«Նրանք փորձում էին մեզ, պարզապես նախապատրաստվում էին հերթական հարձակմանը: Սա նաև համընկնում էր Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների և Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ նշանակվելու հետ»:
Նախագահ Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
Նրա խոսքով՝ բավականին հստակ է, որ Ադրբեջանն է հիմա հանդիսանում տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքը. «Ռազմական տեսանկյունից Ադրբեջանի համար ռազմական մարտահրավերներն ավելի բարդ ու դժվարին են, որովհետև իրականում ադրբեջանական ռազմական ներուժն անկանխատեսելի է, թույլ է և այդքան էլ չի համապատասխանում ռազմական տրամաբանությանը»:
«Լայնամասշտաբ գործողություն հնարավոր է, բայց նայած՝ ինչ դրա տակ կտեսնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումն Արցախի և Ադրբեջանի շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան այցից հետո հայտարարեց, որ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են տրանսպորտային միջանցքի բացման հարցի վերաբերյալ, որն այլընտրանք կլինի միակ ցամաքային «Վերին Լարս» երթուղուն, որը միավորում է Հայաստանը Ռուսաստանին։
«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա էսկալացիայի կանխմանը»:
Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ե՛վ ԵԿՄ վերջին համագումարում, ե՛ւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը կարող է օգտվել ՀՀ տիրող նախընտրական վիճակից եւ դիմել ռազմական գործողությունների, բայց համարժեք պատասխան կստանա: