ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին:
Ինչո՞ւ են շտապօգնության մեքենաները կանչերի դեպքում սովորաբար ուշ տեղ հասնում՝ հարուցելով քաղաքացիների դժգոհությունը:
«Բանակցային այն գործընթացը, որը կարծես թե վերսկսվեց Ժնևում, վիժեցվում է Ադրբեջանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Լարվածությունը լինելու է, այն սկսել է 1918 թվականից, դրանով անցել է պապիկիս սերունդը, հայրիկիս սերունդը, մենք անցել ենք, և մեր երեխաներն անցնելու են։ Լարվածության խնդիրը միշտ լինելու է, և թշնամին իր վարքագծով մեզ հարյուր անգամ դա ապացուցել է»։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
Հոկտեմբերի 25-ին ժամը 00:14-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի բնակիչ Վ. Հ.-ն հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր:
Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 24-ամյա ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հորը՝ Կարո Շահբազյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին:
Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հոկտեմբերի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Պաշտոնական Բաքուն Պալերմոյում տեղի ունեցող ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի հարթակից, որը որևէ առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ, հանդես է եկել անհարկի հայտարարություններով՝ փորձելով ներկաների ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից:
«Ռազմավարական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ չի փոխվել. բոլոր խաղացողները հետևում են այն որոշմանը, որն ընդունված է եղել ԵԽ-ի կողմից դեռ 1991թ. դեկտեմբերին. այն է՝ ճանաչել բոլոր նախկին սովետական հանրապետությունները սովետական սահմաններում, և դրանից են բխեցնում այդ բոլոր սկզբունքների կիրառումը՝ լինի դա տարածքների ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, թե անվտանգություն»:
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա:
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկականազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը:
Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Արﬔնպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազﬕ ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մաﬔդովի վերջին հայտարարությանը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:
«Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամի անդամներն չորսօրյա այցով գտնվում են Արցախում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը:
Հոկտեմբերի 22-ին ժամը 09:22-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խմբի պետից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:45-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի տարածքում իրականացվել է ժայռաբեկորի պայթեցում 2 կգ 800գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ:
Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։
Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի:
«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին: