Բաժիններ՝

Ինչ իրավիճակ է այժմ Թալիշում

Թալիշ գյուղում ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել, այդ թվում 18 արկի արձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ԱՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Ինչպես ՊԲ-ը տեղեկացրել է հաղորդագրությամբ, գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաև Թալիշ գյուղի ուղղությամբ:

Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետևանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ:

Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս