Վաշինգտոնի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է ուղևորների կառամատույցին. վիրավորվել է 18 մարդ
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի՝ Կոլումբիա շրջանի օդանավակայանում ուղևորներ տեղափոխող ավտոմեքենան երկուշաբթի կեսօրին բախվել է կառույցի, որի հետևանքով, ըստ պաշտոնատար անձանց, 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է Associated Press-ը:
Տեղական ժամանակով մոտավորապես 16:30-ին Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանում ինքնաթիռների և տերմինալի միջև ընկած հատվածում ավտոմեքենան բախվել է ուղևորների կառամատույցին, ասված է Վաշինգտոնի օդանավակայանների վարչության հայտարարության մեջ։



