«Ղարաբաղում պատերազմը կարող է սկսվել գարնանը». Թոմաս դե Վաալ

«Կարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բարձր է մնում։ Այս մասին նա հայտնել է ադրբեջանական haqqin.az պորտալի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ հարձակումը գարնանը ավելի հարմար ժամանակ է լեռնային տեղանքում պատերազմ վարելու համար։

Թոմաս դե Վաալը նշել է, որ հակամարտության երկու կողմերն էլ հասկանում են բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, սակայն կան գործոններ, որոնք դրան չեն նպաստում։

Դրանք են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

«Այդուհանդերձ, դեռ չկա ոչ մի հիմք, որպեսզի կողմերը հրաժարվեն բանակցային գործընթացից»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս