
Իրանը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնել երկխոսության և բանակցությունների միջոցով։
Նրա խոսքով՝ երկխոսությունն ու բանակցությունները խողովակներ են վեճերը կարգավորելու համար։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են ԼՂ հակամարտության կարգավորման համար, կիրականացնեն իրենց պարտավորությունները՝ վերջ տալու հակամարտությանը։
Նա հայտնել է, որ Իրանը «պատրաստակամ է երկու կողմերի օգնությամբ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել»։