«Այդ հարցի պատասխանը լավագույնս տվել է նախագահ Սերժ Սարգսյանը»

Արցախի Հանրապետությունն անպաշտպան չի մնալու այն պատճառով, որ Հայաստանը զբաղված է խորհրդարանական ընտրություններով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի կողմից հրադարարի ռեժիմի ինտենսիվ խախտումը, և հնարավոր համարո՞ւմ է սահմանին նոր էսկալացիան։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հարցի պատասխանը լավագույնս տվել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԿՄ համագումարի ընթացքում.

«Մեր հարևանները կարծում են, թե գալիք խորհրդարանական ընտրությունները շեղելու են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների ուշադրությունը մեր սահմաններից, անպաշտպան են թողնելու Արցախը և Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծելու, օգտվելով «խոցելի» վիճակից, նոր ռազմական գործողություններ հրահրել։ Ակնհայտ է, որ մեր զինված ուժերը, հասարակությունն ամբողջությամբ պատրաստ են հակահարված տալու։ Սահմանային վերջին միջադեպերը դատապարտելի են, բայց նաև մեր զինված ուժերի և հասարակության համար հնարավորություն է եղել ցույց տալու, որ մեր ներքին խնդիրները, զարգացումները չեն կարող ջլատել մեզ, շեղել մեր ուշադրությունը մեր գերակայություններից, անվտանգային խնդիրներից, և Արցախի Հանրապետությունն անպաշտպան չի մնալու այն պատճառով, որ Հայաստանը զբաղված է խորհրդարանական ընտրություններով»։

 

Տեսանյութեր

Լրահոս