Երևան-Կրասնոդար չվերթի հաշվառումից հետո 38-ամյա օտարերկրացին բաժին է տեղափոխվել
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Երևան-Կրասնոդար չվերթի հաշվառումից հետո բաժին են տարել և ձերբակալել 38-ամյա մի օտարերկրացու, որը հուլիսի 22-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։

