ԼՂ հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի. Տուսկ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ստատուս­քվոն կայուն չէ:

Հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքի համաձայն: Այն ռազմական լուծում չունի»,­ասել է Տուսկը:

Նա ընդգծել է, որ ԵՄ­ն շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին:

«Պարոն նախագահ, սիրելի Սերժ, շնորհակալություն Բրյուսել կատարած այցելության համար և ձեր բոլոր ջանքերի ու մեր համագործակցության համար»,-­նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728